Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վիրաբուժություն

Լապարոսկոպիայի առավելությունները. oncology.am

Լապարոսկոպիայի առավելությունները. oncology.am

Վիրաբուժության մի ամբողջ դարաշրջան կապված է մեծ կտրվածքների հետ: Հիմնականում սա պայմանավորված էր վիրահատողի հարմարավետությամբ:

Խորամանկ կտրվածքների կատարյալ իրականացումը, օրգանների հատումը և կարումը, օրգանիզմի գրեթե կեսի վարպետորեն հեռացումը դեռ վերջերս համարվում էին վիրաբուժական գիտության իսկական ձեռքբերումներ: «Խիրուրգիա» բառի տառացի թարգմանությունը հունարենից նշանակում է «ձեռքով գործողություն»: Վիրաբույժներն «ազդում էին ձեռքերով»՝ առանց կասկածելու, որ հենց կոպիտ միջամտությունը հիվանդի օրգանիզմին վնաս է հասցնում, այն հիվանդին, հանուն որի ապաքինման էլ իրականացվում է վիրահատությունը: Ծանր վնասումը հյուծում է պաշտպանական ուժերը՝ խոչընդոտելով հիվանդության հաղթահարմանը:

Հարկ է հետևել լապարոասկոպիկ վիրահատությունների զարգացման և ներդրման պատմությանը՝ ժամանակակից վիրաբուժության մեջ այս ուղղության առավելությունների մեջ համոզվելու համար: Լապարոսկոպիայի շնորհիվ վիրահատությունը դառնում է քիչ միջամտական՝ հիվանդի օրգաններին և հյուսվածքներին չհասցնելով զգալի վնասում: Թե որքանով է դա կարևոր, դատեք ինքներդ:

Լապարոսկոպիկ վիրահատությունների առավելություններն են.

  • կրծքավանդակի կամ որովայնի առաջային պատի մեծ կտրվածքի փոխարեն կատարվում է 0,5-1 սմ երկարությամբ երեքից-հինգ ոչ մեծ կտրվածքներ,
  • վիրահատությունից հետո ցավերի բացակայություն և, որպես հետևանք, ցավազրկող պրեպարատների դեղաչափի նվազում,
  • արտահայտված կոսմետիկ արդյունք. հետվիրահատական սպիները գրեթե աննկատ են կամ լիովին բացակայում են,
  • ինտենսիվ թերապիայի պալատում մնալու ժամկետի զգալի կրճատում, 
  • երկարատև անկողնային ռեժիմում մնալու անհրաժեշտության բացակայություն, ինչը բացառում է թոքաբորբի զարգացման ռիսկը,
  • զգալիորեն նվազում է հոսպիտալացման ժամկետը,
  • արագ վերականգնվում է նորմալ ինքնազգացողությունը, և հիվանդը կարող է վերադառնալ սովորական կենսակերպին:


Լապարոսկոպիկ միջամտություններ իրականացնելիս կիրառվում են ժամանակակից տեսախցիկներ՝ մինչև 20 անգամ խոշորացման հնարավորությամբ, վիրահատություններն իրականացվում են միկրովիրաբուժական մակարդակով: Կրկին նշենք առավելությունները.

  • լիարժեք հեմոստազ, արյան քիչ կորուստ,
  • վիրահատության ժամանակ հյուսվածքներն ավելի քիչ են վնասվում,
  • կատարվում է ճշգրիտ ախտորոշում և հիվանդության փուլի հստակ որոշում,
  • մի անգամից մի քանի օրգանների վրա վիրաբուժական միջամտության իրականացում

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ